Jump to content

Ֆլորա Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորա Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 2, 1936(1936-08-02) (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միության անդամ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ
ԱմուսինՎլադիմիր Գրիգորյան (նկարիչ)

Ֆլորա Լիպարիտի[1] Բաղդասարյան (օգոստոսի 2, 1936(1936-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1972), ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ (1998)։

Գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա Բաղդասարյանը ծնվել է 1936 թվականին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ պրոֆեսոր Անատոլի Պապյանի արվեստանոցը։ Աշխատել է կերպարվեստի բոլոր ժանրերում, առավելապես՝ դիմանկարի ժանրում։ 1961-1974 թվականներին ամուսնու հետ ապրել և աշխատել է Ղազախստանում, 1992-1993 թվականներին նկարիչ ամուսինները Ավստրալիայում նկարազարդել են Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները։

Ֆլորա Բաղդասարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում[2][3]։

Իմ նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները, դա ինձ ավելի հոգեհարազատ թեմա է։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Փախստականներ»
  • «Մայր Թերեզա»
  • «Երաժշտություն»
  • «Երաժիշտները»
  • «Աղոթք»
  • «Աստվածամայրը մանկան հետ»
  • «Աղջիկը գլխարկով»
  • «Նկարիչ Վլադիմիր Գրիգորյանի դիմանկարը»
  • ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, 1993

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1971, երկու անգամ), Մոսկվայում (1989, 1990), Սիդնեյում (1992, 1993), Փարիզում (1998, 2001), Երևանում (2011, 2012, 2015[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ֆլորա Բաղդասարյանի անձնագրային տվյալները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  2. «Zarkfoundation - Ֆլորա Բաղդասարյան». zarkfoundation.com.
  3. ««Ամեն նկար մի պատմություն է». Նկարիչ ամուսիններ Վլադիմիր Գրիգորյանի և Ֆլորա Բաղդասարյանի մասին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. cultural. «Ապրիլի 7, 19:00 Ֆլորա Բաղդասարյան. «Քնքշանք» խորագրով ցուցահանդես». cultural.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]